
2014 թվականից բրիտանական բանտերում արգելվելու է ծխելը

Euromag-ի փոխանցմամբ՝ հաջորդ տարվանից ծխելն արգելվելու է բրիտանական բանտերում: Ծխելու արգելքն առնչվելու է Անգլիայի ու Ուելսի բոլոր բանտերին: Որպես դրա պատճառ է նշվում այն մտավախությունը, թե բանտերի աշխատակիցները կարող են փոխհատուցում պահանջել պասսիվ ծխելուց բխող վնասի համար:
Անգլիայի ու Ուելսի բանտերում ծխում է բանտարկյալների 80 տոկոսը, ինչը կազմում է գրեթե 85.000 մարդ: Սկզբնական շրջանում ծխախոտի բոլոր տեսակներն արգելվելու են Անգլիայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող բանտերում: Մնացյալ արգելքը տարածվելու է տարվա ընթացքում: Ծխող բանտարկյալներին հատկացվելու են նիկոտինային պլաստիրներ: