Մենք հանդես ենք գալիս Սիրիայում ահաբեկչական յուրաքանչյուր գործունեության դեմ. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան չի ցանկանում պատերազմել Սիրիայի դեմ.

«Թուրքիայի հիմնական առաջադրանքը կայանում է յուրաքանչյուր ագրեսիայից սեփական սահմանները պահպանելում: Սիրիական ճգնաժամի չկարգավորված լինելը հանգեցրել է նրան, որ Սիրիա են ներթափանցել արմատական ծայրահեղական խմբավորումներ:

Անկարան հիանալի հասկանում է ահաբեկչության վտանգը: Մենք հանդես ենք գալիս Սիրիայում ահաբեկչական յուրաքանչյուր գործունեության դեմ»:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ «Ալ-Քաիդայի» զինյալներն իրենց վերահսկողության տակ առան Սիրիայի հյուսիսում գտնվող Աազազ քաղաքը, որը գտնվում է Հալեպից 35 կիլոմետր հեռավորության վրա և Թուրքիայի սահմանի մոտակայքում, Թուրքիան փակեց տվյալ հատվածում գտնվող սահմանային անցակետը:

Տեսանյութեր

Լրահոս