
ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը շահավետ է նաև Ռուսաստանի համար. Շտեֆան Ֆյուլե

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինայի Յալթա քաղաքում մասնակցել է եվրոպական ինտեգրման վերաբերյալ անցկացված ֆորումին:
Իր ելույթում Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագիր ստորագրել է, որը պլանավորված է նոյեմբերին, շահավետ է նաև Ռուսաստանի համար, քանի որ կարող է դառնալ Ռուսաստանի մասնակցությամբ ազատ առևտրի մեծ գոտու ստեղծման ուղղությամբ քայլ.
«Համաձայնագիրը շահավետ է ԵՄ-ի ու Ուկրաինայի համար: Սակայն դրա հետ մեկտեղ այն շահավետ է նաև մեր հարևանների համար: Դա կարող է դառնալ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ կատարված քայլ»: