
Եմենի հարավում գտնվող ռազմաբազայի առջև պայթյուն է գրանցվել. կա 40 զոհ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենի հարավում գտնվող բանակի ռազմաբազայի առջև պայթեցվել է երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ: Այս մասին հայտարարել է Եմենի ուժային կառույցների ներկայացուցիչը:
Ահաբեկչությունն իրականացվել է Շաբվա շրջանում: Նախնական տվյալներով՝ հարձակումն իրականացրել են «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկիչները, որոնք պայթուցիկով բեռնված ավտոմեքենաները հասցրել են ռազմաբազայի մոտ և պայթեցրել են դրանք:
Եմենի տարածքում գործում է «Ալ-Քաիդայի» տեղական մասնաճյուղը՝ «Ալ Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորումը: 2011 թվականից (իշխանափոխությունից հետո) անկայունություն է տիրում Եմենում: