
Անկարայում ուսանողները բախվել են ոստիկանության հետ

BBC-ի փոխանցմամբ՝ Անկարայի համալսարանի ուսանողների երեկվա ցույցը վերաճել է անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների: Թուրք ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ ուսանողական քաղաքի տարածքով նոր ճանապարհ անցկանելու վերաբերյալ իշխանությունների պլանի:
Ուսանողները կարծում են, որ ճանապարհի կառուցումը հանգեցնելու է ծառահատման և վնասելու է ուսանողական քաղաքի ենթակառուցվածքներին: Երեկ երեկոյան ուսանողները փակել են մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Դրանից հետո ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ուսանողներն Անկարայում բողոքի ակցիայի էին դուրս եկել նաև սեպտեմբերի 6-ին: Այն ժամանակ ձերբակալվել էին տասնյակ ցուցարարներ: