
Չիկագոյում կրակոցներ են հնչել. կա 11 վիրավոր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղքաում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով վիրավորվել է 11 մարդ, այդ թվում նաև 3 տարեկան մեկ երեխա: Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները:
Վիրավորներից երեքի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Նախնական տեղեկություններով՝ միջադեպը գրանցվել է բասկետբոլային հրապարակում: Անմիջապես դեպքի վայր է ժամանել շտապօգնության 10 մեքենա: Տարվում է հետաքննություն:
Երկուշաբթի Վաշինգտոնում գտնվող ռազմածովային ուժերի օբյեկտում հնչած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ: