Բաժիններ՝

Մադուրոն լուրջ սխալ է համարում իր օդանավի առջև ԱՄՆ օդային տիրույթի փակումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ լուրջ սխալ է որակել ԱՄՆ-ի իշխանությունների որոշումը՝ կապված իր նախագահական օդանավի առջև երկրի օդային տիրույթը փակելոը հետ: Այս մասին հայտնել են վենեսուելական ԶԼՄ-ները:

Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան երեկ երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր օդային տիրույթը փակել է Վենեսուելայի նախագահի օդանավի համար, որը սեպտեմբերի 20-ին պետք է մեկներ Չինաստան:

Նախագահի օդանավը պետք է անցներ ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող Պուերտո Ռիկոյի օդային տիրույթով: Դրա հետ կապված՝ Մադուրոն հայտարարել է, որ կարգադրել է մշակել թեկուզև ավելի երկար երթուղի դեպի Չինաստան՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ին չի հաջողվի տապալել իր չինական այցը:

Ավելի վաղ ակնկալվում էր, որ Մադուրոն Չինաստան կմեկնի սեպտեմբերի 20-ին, և որ նրա այդ այցը կտևի մինչև սեպտեմբերի 24-ը: Չինաստանում երկու երկրների առաջնորդները քննարկելու են սոցիալական ոլորտում փոխգործակցության հարցը և Վենեսուելային չինական արտադրության կենցաղային տեխնիկայի ու համակարգիչների մատակարարման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս