
ԵՄ-ի երկրները միասնական դիրքորոշում չունեն Սիրիայի հարցում. Մարտին Շուլց

Ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ ԵՄ-ի անդամ երկրներին չի հաջողվել միասնական դիրքորոշման գալ Սիրիայի հարցում: Շուլցի խոսքերով`ԵՄ-ի երկրները ցրված են` ի դեմս Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշման.
«ԵՄ-ի երկրները միասնական դիրքորոշում չունեն Սիրիայի հարցում: ԵՄ-ի երկրները կարծում են, որ անվտանգության ոլորտում իրենց ազգային առաջնահերթություններն ունեն ավելի մեծ նշանակություն, քան ինչ-որ դիրքորոշումը:
Նրանք այդ կարծիքին հակված են մնում անգամ չնայած նրան, որ այդ դեպքում նրանք ցրված են երևում միջազգային ատյաններում: Ինչ վերաբերում է Գերմանիայի դիրքորոշմանը, ապա պետք չէ քննադատել նրան, որ նա նախընտրել է կողմնորոշվել դեպի ՄԱԿ: Պետք է հարգանք ցուցաբերել նման դիրքորոշման նկատմամբ»: