Սիրիայում սպանվել է Ասադի դեմ պայքարող ադրբեջանցի զինյալների առաջնորդը (տեսանյութ)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում սպանվել է Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող ադրբեջանցի զինյալների առաջնորդ «Աբու Յահյան»: Այս մասին հայտնել են ջիհադական խմբավորումների կայքերը:
«Աբու Յահյա ալ Ազերին» ղեկավարել է Ադրբեջանից ժամանած զինյալների խմբին, որը մարտնչել է «Ալ Անսարի բանակի» կազմում: Ադրբեջանցի զինյալների առաջնորդը զոհվել է Համա քաղաքի մոտ իրականացված ավիահարձակման ժամանակ:
Այդ ժամանակ Յահյայի ջոկատը պաշարման մեջ էր պահում տեղի ռազմաբազան, ուր կենտրոնացած է կառավարական զորքերի 66-րդ վաշտը: