Բաժիններ՝

Նորություն՝ ավտոմեքենայի «գոլդ» համարանիշերի սիրահարների համար

Սեպտեմբերի 14-ից ուժի մեջ մտավ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2007 թ.-ի նոյեմբերի 8-ի որոշման մեջ օգոստոսի 22-ին կատարված փոփոխությունը: Այս մասին տեղեկացնում է  «Փաստինֆոն»:

Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը սահմանել է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացման հաստատագրված վճարների նոր չափեր, ինչը պայմանավորված է մեքենաների համարանիշներում նոր երեք տառեր օգտագործելու մասին կառավարության որոշմամբ:
Այսուհետ, մինչ այժմ գործածվող «A», «D», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U» և «V» տառերից բացի, կօգտագործվեն նաև «C», «F», «Z» տառերը:

Սրանով պայմանավորված՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար մինչ այժմ գործող 60 հազար դրամի, 120 հազար դրամի, 240 հազար դրամի, 600 հազար դրամի, 1 մլն 200 հազար դրամի և 5 մլն դրամի փոխարեն այսուհետ կգործեն 60 հազար, 150 հազար, 250 հազար, 400 հազար, 600 հազար, 1 մլն 500 հազար, 3 մլն և 8 մլն դրամի չափերով հաստատագրված վճարները: Նշենք, որ 8 մլն դրամը սահմանված է այն համարանիշերի համար, որոնցում առկա 5 թվերը նույնն են

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս