Բաժիններ՝

Վրաստանն այսօր չունի թանկարժեք ուղղաթիռների կարիք. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ բարոյական չէ օգտվելը Super Puma թանկարժեք ուղղաթիռներից, երբ Վրաստանի բնակչության մեծ մասը գտնվում է աղքատության մեջ.

«Այսօր մենք կարիք չունենք այդպիսի թանկարժեք ուղղաթիռների: Վատ չէ, եթե դու ունես այդպիսի հնարավորություն, սակայն եթե նայենք մեր բյուջեին և հիշենք սոցիալապես անպաշտպան մարդկանց, ապա կտեսնենք, որ բնակչությանը բացարձակ մեծամասնությունը գտնվում է աղքատության մեջ:

Նրա (Սաակաշվիլիի) կողմից նման թանկարժեք ուղղաթիռների օգտագործումը բարոյական չէ: Ավելի խելամիտ կլիներ հին ուղղաթիռների վերականգնումը: Դա կարժենար ընդամենը մի քանի միլիոն դոլար և ոչ թե 60-80 միլիոն դոլար»:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կտրականապես դեմ է արտահայտվել Super Puma ուղղաթիռների վաճառքին, և կառավարությանն արգելել է վաճառել դրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս