
Հայ վարորդը նշել է Կրասնոդարի երկրամասում միկրոավտոբուսի վթարի ենթարկվելու պատճառը (տեսանյութ)

KubanTV-ի փոխանցմամբ՝ անցած գիշեր երկու սարսափելի վթար է գրանցվել Կուբանում, որոնց հետևանքով զոհվել է 9 մարդ: Գուլկևիչի շրջանում գրանցված ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 5 քաղաքացի, որոնցից մեկը 8 տարեկան երեխա:
Սոչի-Երևան երթ կատարող միկրոավտոբուսը, որում գտնվել է մոտ 20 մարդ, բախվել է առջևից ընթացող բեռնատարին և կողաշրջվել: Միկրոավտոբուսի վարորդի խոսքերով՝ իրեն կուրացրել է դիմացից եկող մեքենայի լույսերը, և չնայած ոչ բարձր արագությանը՝ իրեն չի հաջողվել կանգնեցնել մեքենան:
Եվս մեկ ՃՏՊ է գրանցվել Ուսպենսկի շրջանում, ուր MAN տիպի բեռնատարի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գիծ և բախվել է «ՎԱԶ-2109» մեքենայի հետ: Վերջինիս վարորդն ու բոլոր երեք ուղևորները, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ էին, տեղում մահացել են: Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է: Նախնական տվյալներով՝ ՃՏՊ-ի համար հենց նա է մեղավոր: