
ԵՄ-ը ողջունել է Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը ողջունում է Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու մասին Ռուսաստանի արած առաջարկը: Այս մասին այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը:
Վերջինիս խոսքերով՝ ԵՄ-ը հետաքրքրություն է ցուցաբերել այդ առաջարկի նկատմամբ և սկսել է ուսումնասիրել այն: Նա հավելել է, որ ԵՄ-ը շահագրգիռ բոլոր կողմերին կոչ է անում պատասխանատվությամբ մոտենալ ռուսական նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն իր կողմից պատրաստ է ամեն հնարավոր միջոցներով աջակցել Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Մաննի խոսքերով՝ ԵՄ-ը ողջունում է յուրաքանչյուր առաջարկ, որը կարող է նպաստել Սիրիայում բռնությունների նվազեցմանը և կանխել քիմիական զենքի ապօրինի կիրառումը: