
Բերման են ենթարկել քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստներին

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ րոպեներ առաջ քաղաքապետարանի դիմացից բերման են ենթարկվել ակտիվիստներ Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին, Կարեն Հարությունյանին, Սոնյա Մսրյանին և էլի մի քանիսին: Պատճառն այն է, որ ակտիվիստները փորձել են մուտք գործել քաղաքապետարանի շենք` մասնակցելու ավագանու նիստին: «Մեզ արգելեցին բարձրանալ աստիճաններով, չբացատրեցին, թե ինչու է դա արգելվում, մինչ մեր բարձրանալը, ուրիշները բարձրանում էին, և ոստիկանները դա չէին խոչընդոտում»,- թղթակցի հետ զրույցում ասել է Սուրեն Սահակյանը:
Հիշեցնենք`քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստները, ովքեր քաղաքապետարանից պահանջում են տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը, կարծում էին, որ այսօր իրենց պահանջը կկատարվի: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ այսօր, ժամը 11:00-ին Երևանի հրավիրված ավագանու նիստին մտադիր էին մասնակցել նաև իրենք`որպես քաղաքացիներ:
Այժմ ակտիվիստներին տանում են ոստիկանության Կենտրոն բաժանմունք:
Մանրամասները այստեղ՝