Բաժիններ՝

Կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` սեպտեմբերի 10-ին, ժամը 17.30-ից մինչև ժամը 22.00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում. Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից մինչև Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Աթենքի փողոց տանող հատվածը:

Պատճառված անհանգստության համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Ճանապարհային ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս