
Ավտովթար Թբիլիսյան խճուղում

shamshyan.com -ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի 800 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է Opel Astra մակնիշի 35 ՕV 699 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Մինչ վթարի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, Toyota-ի վրայից հանվել էին համարանիշները, որոնք ոստիկանական համարանիշներ էին, և ըստ ֆոտոլրագրողի՝ նշված ավտոմեքենան սպասարկում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիա-Սեբաստիա շրջանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանին:
Մանրամասները կարդացեք այստեղ՝