Բաժիններ՝

ԵՄ-ի ներքին շուկան ունի 500 միլիոն սպառող, իսկ Մաքսային միության ներքին շուկան՝ 165 միլիոն սպառող

Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդներն անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին.

«ԵՄ-ը և Հայաստանը 2013 թվականի հուլիսի վերջին ավարտել էին ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Համապատասխան պայմանագիրը պետք է դառնար Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը, որը ենթադրվում էր նախաստորագրել նոյեմբերին Վիլնյուսում: Այդ ֆոնին մեզ համար անակնկալ հանդիսացավ Հայաստանի ուղղվածության փոփոխումը:

Փաստ չէ, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելն իրականում Երևանին կտա ցանկալի առավելություններ: Հայաստանի համար մոտավորապես միանման կարևորություն ունեն ԵՄ-ն ու Ռուսաստանը՝ որպես առևտրային գործընկերներ:

Սակայն ԵՄ-ի ներքին շուկան՝ նրա 500 միլիոն սպառողներով հեռանկարում չափազանց հետաքրքիր կլիներ Հայաստանի համար: Մինչդեռ Մաքսային միության շուկան միայն 165 միլիոն սպառող է: ԵՄ-ի հետ Հայաստանի առևտրային հարաբերություններում արդեն իսկ գործում էին բավական ցածր մաքսատուրքեր:

Այժմ դրանք ստիպված պետք է բարձրացվեն մինչև այն մակարդակի, որն ընդունված է Մաքսային միությունում: Հայաստանի, ինչպես նաև «Արևելյան գործընկերություն» ծրագրի բոլոր այլ երկրների համար կարևոր է լավ հարաբերություններ ունենալը թե՛ ԵՄ-ի, թե՛ Մաքսային միության հետ:

Սակայն այդ երկու միավորումներին միաժամանակ անդամակցելն անհնար է: Այդ երկընտրանքից դուրս գալու ելքը գտնվում է Բրյուսելի ու Մոսկվայի միջև բանակցությունների միջոցով համատեղ տնտեսական տիրույթի ստեղծման մեջ: Հենց այդ ուղով է անհրաժեշտ առաջ ընթանալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս