«Ժողովուրդ». Հնարավոր պատվիրատուների ու կատարողների քանակը, ում վրա կասկածում ենք, նվազում է

2013թ. հունիսի 11-ին Մոսկվայի «Lotte Plaza Hotel» հյուրանոցի մոտակայքում սպանված «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանի եղբայրը` Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը, «Ժողովուրդի» հետ զրույցում վստահեցրել է, որ իր եղբոր իրական մեղավորները պատժվելու են, քանի որ սպանության կծիկը գնալով բացվում է։ «Պետք է ասեմ, որ այն հնարավոր պատվիրատուներն ու կատարողները, ում վրա կասկածում ենք, նրանց քանակը նվազում է։ Կամաց-կամաց հասնում ենք վերջնարդյունքին. շուտով կպարզվի ամեն ինչ։ Սակայն ես իրավունք չունեմ անուն տալ։ Երբ ամեն ինչ պարզ լինի, հասարակությունն այդ մասին կիմանա»,- նշեց դեսպանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս