Քիմիական զենքի կիրառման հետևում կանգնած է Բաշար Ասադի բանակը. գերմանական հետախուզություն
Գերմանական Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը կարծում է, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման հետևում կանգնած է նախագահ Բաշար Ասադի բանակը:
Պարբերականի պնդմամբ՝ այդ մասին հետախուզության ղեկավար Գերհարդ Շինդլերը գաղտնի նիստի ժամանակ այդ մասին իրազեկել է անվտանգության հարցերով զբաղվող պատգամավորներին:
Նա հայտնել է, որ իրենց հատուկ ծառայությունները գաղտնալսել են Իրանի կառավարության հետ «Հզբոլլահ» շարժման ներկայացուցչի հեռախոսազրույցը, որում նշվել է, որ քիմիական զենքի կիրառման հրամանը ծագել է Սիրիայի կառավարությանը հավատարիմ ուժերից: «Հզբոլլահի» ներկայացուցիչն ընդգծել է, որ Սիրիայի նախագահի նյարդերը տեղիք են տվել, և որ Ասադը գործել է մեծ սխալ:
Շինդլերի խոսքերով՝ միայն Ասադի ստորաբաժանումների տրամադրության տակ կան այնպիսի մարտական թունավոր նյութեր, ինչպիսին է զարինը, և որ միայն Սիրիայի կառավարական զորքերում կան փորձագետներ, որոնք կարող են կիրառել այդ նյութերը:
Շինդլերը հավելել է, որ հետախուզական տվյալների համաձայն, Սիրիայում քանիցս կիրառվել է քիմիական զենք նաև մինչև օգոստոսի 21-ը, սակայն դրանք չեն հանգեցրել մեծ թվով զոհերի: