Բաժիններ՝

Սիրիական բանակը ոչնչացրել է 340 զինյալի. մամուլ

Al-Watan պարբերականի փոխանցմամբ՝ վերջին օրերին Դամասկոսի մատույցներում կառավարական զորքերի ու զինված ընդդիմության միջև տեղի են ունեցել ամենակատաղի բախումներ: Սիրիական բանակը հաջողությամբ հատուկ գործողություն է իրականացրել մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան ծայրամասերում՝ դրանք առնելով իր վերահսկողության տակ:

Լիբանանի սահմանի մոտ ընկած Մադաեում շրջապատվել և ոչնչացվել են «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալները: Սպանվել է 40 մարդ: «Ալ Սաֆիր» թերթը հայտնել է, որ սիրիական բանակը մայրաքաղաքում կանգնեցրել են ապստամբների խոշոր ուժերի ճեղքման փորձը:

Ոչնչացվել է ընդհանուր առմամբ մոտ 300 զինյալ, որոնք նախապատրաստություն են անցել Հորդանանի տարածքում: Նրանց թվում են հայտնվել նաև սաուդյան, լիբանանյան ու հորդանանյան վարձկանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս