Սիրիայի կողմից Թուրքիայի վրա հնարավոր հարձակումն Ասադի համար կլինի ինքնասպանություն. Էրդողանի խորհրդական

Թուրքական Akşam թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետի՝ քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Յալչըն Աքդողանը հայտարարել է, որ Արևմտյան երկրների ներխուժման դեպքում Սիրիայի կողմից Թուրքիայի վրա հնարավոր հարձակումն այդ երկրի նախագահ Բաշար Ասադի համար կլինի ինքնասպանություն.

«Եթե Սիրիան որևէ ներխուժման դեպքում զինված հարվածով պատասխանի Թուրքիային, ապա դա կլինի խելագարություն ու ինքնասպանություն: Ես չեմ կարծում, թե Ասադը կգնա դրան, քանի որ դա կգնահատվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա, և ամեն ինչ կստանա այլ ընթացք: Թուրքիան ի վիճակի է պաշտպանել իրեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30