
Սիրիացի փախստականների քանակը հասել է 2 միլիոնի. ՄԱԿ

BBC-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով զբաղվող գործակալությունը հայտնել է, որ շարունակվող հակամարտության պատճառով իրենց տները հարկադրաբար լքած սիրիացի փախստականների քանակը հասել է 2 միլիոնի:
Վերջին կես տարվա ընթացքում նրանց քանակը կրկնապատկվել է: Եվս 5 միլիոն մարդ քաղաքացիական պատերազմից փախել է երկրի այլ շրջաններ (ներքին տեղահանվածներ): Ընդհանուր առմամբ, բնակչության մոտ 1/3-ը ստիպված է եղել հրաժեշտ տալ սեփական տանը:
ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտիերեսը հայտարարել է, որ շատ փախստականներ ապրում են սարսափելի պայմաններում և նրանց անհնար է հասցնել օգնություն: Նա ընդգծել է, որ կարևորն այն է, որ թույլ չտալ հակամարտության տարածվելը հարևան երկրների վրա, ինչը կարող է պայթեցնել իրավիճակը Մերձավոր Արևելքում: