Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում չի անցկացվի կրկնակի քվեարկություն՝ կապված Սիրիայի հետ

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում չի անցկացվի կրկնակի քվեարկություն՝ կապված Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու խնդրի հետ: Այս մասն հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը.

«Ես անհրաժեշտություն չեմ տեսնում միևնույն թեմայի շուրջ յուրաքանչյուր օր կամ շաբաթ քվեարկություն անցկացնելու: Խորհրդարանն արդեն իսկ քննարկել է Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու հարցը և հայտնել է իր դիրքորոշումը:

Մեծ Բրիտանիան հետագա քայլեր ձեռնարկելուց առաջ սպասում է ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետների հետաքննության արդյունքներին: Լոնդոնը դեռ շարունակում է Սիրիական հակամարտությունը քննարկել ՄԱԿ ԱԽ-ում»:

Հեյգը հայտարարել է, որ մտադիր է լքել զբաղեցրած պաշտոնը՝ կապված խորհրդարանի կողմից Սիրիայի հարցում Մեծ Բրիտանիայի դաշնակիցներին, առաջին հերթին ԱՄՆ-ին չաջակցելու մասին որոշում ընդունելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30