 
                        Տրանսֆերտների ծավալը գնալով ավելանում է
 
                                    Հայաստան արտերկրներից փոխանցվող տրանսֆերտների ծավալը գնալով ավելանում է: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարի հուլիսին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվել է 203 մլն 685 հազար դոլար, որը նախորդ տարվա հուլիսի համեմատ ավելի է 16%-ով: Նկատենք, որ հունիսին այս ցուցանիշի աճը 11.3% էր:
Սա, ամենայն հավանականությամբ, ոչ թե մեկ անձի կողմից ուղարկվող միավոր տրանսֆետների ծավալի ավելացման, այլ տրանսֆերտ ուղարկողների քանակի ավելացման արդյունք է: Այսինքն, սա արդյունք կամ հետևանք է ՀՀ-ից շարունակվող աշխատանքային միգրացիայի:
Տրանսֆերտների մեծ մասը՝ 180 մլն 667 հազար դոլարը ՀՀ փոխանցվել է Ռուսաստանից, իսկ 7 մլն 262 հազար դոլարը՝ ԱՄՆ-ից:
Եթե հաշվարկենք նաև ոչ առևտրային նպատակով արտահոսքը՝ 26 մլն 311 հազար դոլար, ապա տրանսֆերտային զուտ նորհոսքը հուլիսին կազմել է 177 մլն 373 հազար դոլար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        