 
                        Վերին շնչուղիների սուր վարակների դեպքերը կտրուկ ավելացել են
 
                                    Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է վերին շնչուղիների սուր վարակների 115 105 դեպք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ հղում անելով առողջապահության նախարարության ամփոփ տվյալներին։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է վերին շնչուղիների սուր վարակների 67 064 դեպք։ Այսինքն, այս վարակի դեպքերի քանակը ավելացել է ավելի քան 48 հազարով կամ 71%-ով։ Երեխաների մասով հիվանդացության դեպքերը նվազել են։ 0-ից 14 տարեկան երեխաների մոտ հայտնաբերվել է վերին շնչուղիների սուր վարակի 16 989 դեպք՝ նախորդ տարվա 48 510-ի դիմաց։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        