Բաժիններ՝

Բրիտանական իշխանությունները The New York Times-ին խնդրել են ոչնչացնել The Guardian-ի տրամադրած փաստաթղթերը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունների ներկայացուցիչները դիմել են ամերիկյան The New York Times թերթի ղեկավարությանը՝ խնդրելով ոչնչացնել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը, որոնք ամերիկյան թերթին հանձնել է բրիտանական The Guardian թերթը:

Գործակալության տվյալներով՝ խնդրանքը The New York Times-ի պատասխանատու խմբագիր Ջիլլ Աբրամսոնին հանձնվել է Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը: Աբրամսոնը, սակայն, անպատասխան է թողել այն:

Բրիտանական The Guardian թերթի խմբագիր Ալան Ռասբրիջերը հայտարարել էր, որ ոչնչացրել է Սնոուդենից ստացած փաստաթղթերը՝ վախենալով իշխանությունների կողմից դատական հետապնդումներից:

Սակայն դրանից երկու օր անց Ռասբրիջերը հայտարարել էր, որ փաստաթղթերի մի մասը հանձնել է The New York Times թերթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս