Բաժիններ՝

Իրանը նոյեմբերին փորձարկելու է Bavar-373 հակաօդային պաշտպանության համալիրը

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանն ընթացիկ տարում (մեկնարկել է մարտի 21-ին) փորձարկելու է Bavar-373 հեռահար գործունեության հակաօդային պաշտպանության համալիրը:

Այս մասին այսօր Իրանի ՀՕՊ-ին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի հակաօդային պաշտպանության շտաբի հրամանատար Ֆարզադ Իսմայիլին: Վերջինիս խոսքերով` նոյեմբերի սկզբին անցկացվելու են «Մեր նահանգի օդի պաշտպաները 5» ՀՕՊ-ի զորավարժությունները.

«Տվյալ զորավարժություններում կիրառվելու են ամենանոր հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և ՀՕՊ-ի վերջին ձեռքբերումները: Իրանն արտադրել է Sepehr ռադիոտեղորոշիչ համակարգ, և մոտ ժամանակներս կտեղակայվի այդ համակարգը:

Այդ ռադիոտեղորոշիչ համակարգի հեռահարությունը կազմում է 2500 կիլոմետր: С-200 հրթիռային համալիրի վրա փորձարկվել են «Սայադ 2» հրթիռները: Իրանը նախագծում է և մտադիր է տեղակայել նոր ալեհավաքներ` «սթելս» տեխնոլոգիայով հրթիռների ու թևավոր հրթիռների հայտնաբերման համար»:

Իրանի պաշտոնական ներկայացուցիչների խոսքերով` Bavar-373 համակարգն ավելի ուժեղ է ռուսական C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս