
Հարավային Կորեայի հատուկ ծառայությունները ձախողել են ապստամբություն բարձրացնելու փորձը

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի հատուկ ծառայություններն այսօր ձերբակալել են Միացյալ առաջադեմ կուսակցության (UPP) երեք անդամի, որոնք մեղադրվել են ապստամբություն նյութելու մեջ: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի դատախազությունը:
Հարավային Կորեայի հատուկ ծառայությունների տվյալներով՝ դավադրությունը քննարկվել է 2004 թվականից, և այդ ընթացքում դրան մասնակցել է 100-200 մարդ: Հատուկ ծառայությունները դիմելու են դատարանին՝ գլխավոր կասկածյալներին կալանքի տակ պահելու ժամկետը 48 ժամով երկարաձգելու համար, որպեսզի հասցնեն հարցաքննել նրանց:
Եթե դատարանը մերժի, ապա կասկածյալները կհայտնվեն ազատության մեջ: Հատուկ ծառայությունների աշխատակիցները խուզարկել են կասկածյալների տները և առգրավվել են կուսակցական ակտիվիստների հետ նրանց հանդիպումների աուդիոձայնագրությունները, որոնցում քննարկվել է զինապահեստների ու ոստիկանատների գրավման հարցը՝ Հյուսիսային Կորեային օգնելու համար: