
ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական երկարաժամկետ առաքելությունը ժամանել է Բաքու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական երկարաժամկետ առաքելությունն իր աշխատանքներն է սկսել Ադրբեջանում:
Դիտորդական առաքելությունն արդեն իսկ ժամանել է Բաքու և բազմակողմ մոնիթորինգ է անցկացնելու Ադրբեջանում նախընտրական կամպանիայի շուրջ: Դիտորդական առաքելությունն այս շաբաթ անցկացնելու է մամլո ասուլիս, որում կներկայացվի դիտորդական առաքելության ղեկավարը և լայն տեղեկատվություն կտրվի նրա կազմի ու գործառույթների մասին:
Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Քորայ Թարգայն ավելի վաղ հայտարարել էր, որ պատվիրակության կազմում գտնվելու է մոտ 30 դիտորդ, սակայն հաշվի առնելով օժանդակ կազմը՝ դիտորական առաքելության անդամների քանակը կազմելու է 50-55 մարդ: