
ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը սկսում է Ադրբեջանում ընտրական կամպանիայի դիտարկումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 26-ից Ադրբեջանում իր գործունեությունն է ծավալելու ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը: Վերջինս իրականացնելու է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների մոնիթորինգ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Քորայ Թարգայը: Հաշվի առնելով օժանդակ անձնակազմը՝ առաքելությունում գտնվելու է 50-55 մարդ:
Բացի այդ, ենթադրվում է, որ Ադրբեջան կժամանի 30 երկարաժամկետ դիտորդ, որոնք մինչև քվեարկության օրն ընկած ժամանակահատվածում ընտրական կամպանիայի դիտարկում կանցկացնեն Բաքվում և շրջաններում: Անմիջականորեն ընտրությունների համար Ադրբեջան է ժամանելու 180 կարճաժամկետ դիտորդ: