
Վրաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Աբխազիա այցելելու հետ: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն.
«Բնականաբար, մենք դատապարտում ենք դա (այցը), քանի որ այն հանդիսանում է ևս մեկ ոտնձգություն՝ ուղղված Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ»: Փանջիկիձեն հավելել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սխալ է հասկացել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի խոսքերը, ով խոսել է միայն վրացիների և աբխազների ու օսերի միջև վստահության վերականգնման մասին:
2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, ինչի համար էլ վրացական կողմը բողոքի նոտան հղել է Շվեյցարիայի միջոցով: