Անիրականանալի է Աբխազիան ու Հարավային Օսիան վրացական պետության կազմում ներառելու Թբիլիսիի ձգտումը. Լավրով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ հարաբերությունների հնարավոր վերականգնման ու ուղիղ երկխոսությանը պատրաստ լինելու Վրաստանի կառավարության հայտարարությունը:

Դրա հետ մեկտեղ Լավրովն ընդգծել է, որ չի կատարվի Աբխազիան ու Հարավային Օսիան վրացական պետության կազմում ներառելու Թբիլիսիի ձգտումը: Լավրովի խոսքերով՝ դա բացարձակապես անիրականանալի բան է: Լավրովն ընդգծել է, որ անհրաժեշտ է մտածել մարդկանց մասին և ոչ թե աշխարհաքաղաքական հավակնությունների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031