
Չինաստանում «Տրամի» թայֆունից տուժել է 361.000 մարդ (տեսանյութ)

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Խունան նահանգում «Տրամի» թայֆունից տուժել է 361.000 մարդ: Տարհանվել է ևս 30.900 մարդ: Թայֆունից առավելապես տուժել են նահանգի արևելյան շրջանները:
Թայֆունը վնասել է մոտ 150 շինություն և 13.350 հեկտար տարածքի բերքը: Թայֆունի հետևանքով գետերում ջրի մակարդակը բարձրացրել է մինչև կրիտիկական մակարդակի: Չինաստանի մի շարք նահանգներում զգուշացրել են մոտեցող հորդառատ անձրևների մասին:
Չինացի օդերևութաբանների տվյալներով՝ երկրի մի շարք շրջաներում մինչև կիրակի առավոտյան կարող en գրանցվել մինչև 300 միլիմետր տեղումներ: