Բաժիններ՝

The Guardian-ը մտադիր է Սնոուդենի տրամադրած նյութերը հանձնել The New York Times-ին

Բրիտանական The Guardian թերթը երկրի իշխանությունների ճնշման ներքո մտադիր է ամերիկյան The New York Times թերթին հանձնել ամերիկյան ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի փաստաթղթերը, որոնք լույս են սփռում Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների գործունեության վրա:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե The Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերին դիմել են շատ լուրջ կառավարական չինովնիկներ` հայտարարելով, որ գործում են վարչապետի շահերից և պահանջելով իրենց հանձնել կամ ոչնչացնել Սնոուդենի տրամադրած նյութերը:

The Guardian-ը հուսով է, որ The New York Times-ի հետ համագործակցությունը հնարավորություն կտա հետագայում ևս հրապարակել բրիտանական հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսման ծրագրերի մասին տեղեկություններ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ բրիտանական The Independent թերթը գրել էր, թե The Guardian-ը համաձայնվել է չհրապարակել Սնոուդենի տրամադրած նյութերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս