Բաժիններ՝

Օֆշորային նոր սկանդալ. Հրաչ Կապրիելյանն ընդդեմ ԲՀԿ-ականների. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օֆշորային նոր սկանդալ է հասունանում: Ամերիկահայ գործարար, «Արցախբանկի» բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլայի ակումբի ղեկավարներից Հրաչ-Ներսես Կապրիելյանը, որոշ տեղեկություններով, Շվեյցարիայից «Արարատ» թիմում ներդրում կատարելու խոստումով մեծ գումարներ է հավաքագրել հայ համայնքից, բայց այդ գումարներն ուղարկել է օֆշորային գոտում իր բիզնես կազմակերպությանը:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է` լուրջ «ռազբորկաներ» են ընթանում ամերիկահայ գործարարի և ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի միջև: Երբեմնի գործընկերներ Արագած Ախոյանի և Հրաչ-Ներսես Կապրիելյանի միջև աղմկահարույց սկանդալը սկիզբ է առել այն բանից հետո, երբ ամերիկահայ գործարարը փորձել է իրենց բռնած ընդհանուր գործից, առանց որևէ հիմնավոր պատճառի դուրս մղել Ախոյանին՝ վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով։

Ավելի ստույգ՝ դեռևս 2002-ին Հրաչ-Ներսես Կապրիելյանը, չգիտես ինչու, որոշել է իր և Ախոյանի համատեղ ջանքերով հիմնած «Իտարկո Քոնսթրաքշն» ընկերության բաժնեմասերն ամբողջությամբ վերցնել՝ փորձելով «քցել» Ախոյանի մոտ մեկ քառորդ բաժնեմասը։

Ախոյան-Կապրիելյան մոտ 10-ամյա «մենամարտը» դեռ անավարտ է: Հրաչ-Ներես Կապրիելյանը, որին սկզբում Ախոյանը նվիրել էր իր բաժնեմասը, բայց հետո այն դատարանի միջոցով ետ էր ստացել, իր հերթին հայց է ներկայացրել Ախոյան ընտանիքի դեմ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ջրի երես են դուրս եկել Կապրիելյանի կողմից թույլ տրված իրավախախտումները։

Որոշ տեղեկություններով, Հրաչ Կապրիելյանի մատը խառն է նաև ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Աշոտ Տոնոյանի (Տոնուսի Աշոտի) սնանկացման պատմության մեջ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս