
Քանի առաջին դասարանցի է այս տարի գնալու դպրոց. Աշոտյանը դեռ չգիտի (տեսանյութ)

Թե այս տարի քանի առաջին դասարանցի է գնալու դպրոց, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռ չգիտի: Ինչպես այսօր 168.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց նախարար Արմեն Աշոտյանը, այժմ դպրոցներում շարունակվում է կոմպլեկտավորումը, որի ամփոփված տվյալները նախարարություն կներկայացվեն սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի 10-ին կհրապարակվեն:
Աշոտյանը նշեց, որ նախարարները սեպտեմբերի 1-ին կրկին կայցելեն դպրոցներ: Հարցին՝ ինչո՞ւ սահմանամերձ գյուղերի դպրոցներում քիչ կամ գրեթե չեն այցելում Գիտելիքի օրը, Աշոտյանը պատասխանեց, որ իր դիտարկմամբ, նախարարները հիմնականում գնում են իրենց հարազատ դպրոցները:
Ա.Աշոտյանը ներկայացրեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մանրամասները. հաջորդ տարի այն սկսվելու է Վայոց Ձորի մարզում, ապա կտարածվի դեպի Սյունիք և Արարատ, իսկ մինչև 2021 թ. կընդգրկի ամբողջ հանրապետությունը: Ծրագրի շրջանակներում տարրական դասարանների երեխաներին տրվելու է հիմնականում կաթ և բուլկի՝ ինչպես խորհրդային տարիներում էր ընդունված:
Մանրամասները՝ տեսանյութում: