
Amnesty İnternational-ը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty İnternational-ը հայտարարություն է տարածել՝ կապված օգոստոսի 14-ին Ադրբեջանում օնլայն զրպարտանքի քրեականացման առաջին զոհի գրանցման հետ.
«Դա հակասում է զրպարտանքի ապաքրեականացման մասին կառավարության ստանձնած նախկին պարտավորություններին: Դա նաև ավելի է սահմանափակում Ադրբեջանում ազատ արտահայտվելը նախագահական ընտրությունների շեմին»:
Amnesty İnternational-ը նախկինում նույնպես մտահոգություն է հայտնել Ադրբեջանում համացանցում ու մասնավորապես Facebook սոցցանցում քաղաքացիների ծավալած գործունեության համար իրականացվող հետապնդումների կապակցությամբ:
Amnesty İnternational-ը ներկայումս Ադրբեջանում 14 մարդու ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»: