
Եգիպտոսի իրադարձությունների հետևում կանգնած է Իսրայելը. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Իսրայելին մեղադրել է Եգիպտոսի նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիին տապալելու մեջ.
«Եգիպտոսում կատարվող բոլոր գործողությունների, որոնք հանգեցրին նախագահ Մոհամմեդ Մուրսիի տապալմանը, հետևում կանգնած է Իսրայելը: Դեռ 2011 թվականին, երբ Եգիպտոսում անցկացված ընտրություններում հաղթեցին «Մուսուլման եղբայրները», Իսրայելը հայտնեց իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Եգիպտոսում տեղ չունեն իսլամականները, և որ նրանք չեն կարող մնալ իշխանության ղեկին: Արևմուտքը պետք է յուրացնի ժողովրդավարությունը, քանի որ այսօր Արևմուտքը հեռու է ժողովրդավարություն հասկացությունից»: