
Ուկրաինայում առևանգել են Լենինի հուշարձանի գլուխը

Вiк հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Բերդիչև քաղաքում անհայտ անձինք Լենինի հուշարձանին զրկել են գլխից: Հուշարձանի գլուխը չի հաջողվել հայտնաբերել, հուշարձանի մոտ հայտնաբերվել է միայն մի քանի բեկոր:
Տեղի կոմունիստներն արդեն իսկ հայտարարել են, որ մտադիր են վերականգնել հուշարձանը: Նրանք նաև դիմել են ոստիկանություն՝ խստապես դատապարտելով տեղի ունեցածը:
2011 թվականի աշնանն էլ անհայտ անձինք այդ հուշարձանի վրա գրել էին «Փառք Հիտլերին», «Փառք ԽՄԿԿ-ին», «Նացիստ», ինչպես նաև անպարկեշտ բառեր: Բացի այդ, հուշարձանի վրա գրվել էր «Ուկրաինայի ժողովրդի դահիճ»:
Հիշեցնենք, որ ներկայումս լարվել են ռուս-ուկրաինական հարաբերությունները՝ կապված Ուկրաինայի եվրաինտեգրման ուղղվածության հետ: