
Կահիրեում կալանքի տակ է առնվել «Մուսուլման եղբայրներ» շարժման հոգևոր առաջնորդը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեում կալանքի տակ է առնվել «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման հոգևոր առաջնորդ Մոհամմեդ Բադիեն: Այս մասին հայտնել է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը:
Եգիպտոսի իշխանությունները Բադիեի ու նրա 8 կողմնակիցներին կալանքի տակ առնելն արտոնել էին դեռևս հուլիսի 24-ին, սակայն «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդը ցայժմ մնում էր ազատության մեջ:
«Մուսուլման եղբայրներ» շարժումն աջակցում է Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիին, որին զինվորականները պաշտոնանկ արեցին այս տարվա հուլիսի սկզբին: