
Ադրբեջանում սպա է խեղդվել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի սպան խեղդվել է Կասպից ծովում: Միջադեպը գրանցվել է Զիրե ավանից ոչ հեռու, ուր ավագ լեյտենանտ Գադիմով Էլչին Նազիմօղլուն (1984 թվական) խեղդվել է ձկնորսության ժամանակ:
Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ի փրկարարները, սակայն դեռ չի հաջողվել հայտնաբերել սպայի դիակը: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է տվյալ փաստը: