
Ադրբեջանի ՊՆ-ը չեղյալ է հայտարարել ռազմածովային ուժերի հրամանատարի այցն Իրան. Irib News

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Irib News-ը, հայտնում է, որ չի կայացել Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի այցն Իրան:
Այցը չեղյալ է հայտարարել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Սակայն ՊՆ-ը դեռ հանդես չի եկել տվյալ խնդրի շուրջ պաշտոնական հայտարարությամբ:
Սուլթանովն իր իրանցի գործընկեր, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարիի հրավերով պետք է օգոստոսի 18-ին եռօրյա ացով մեկներ Իրան՝ քննարկելու համար Իրանի ու Ադրբեջանի միջև ծովային համագործակցության զարգացման հարցը:
Պլանավորված էր, որ իր իրանական այցի շրջանակներում Սուլթանովը նաև զննելու էր Իրանի ռազմածովային ուժերի բազաները: