
Թուրքիան դեռ չի դիտարկում իր դեսպանի Եգիպտոս վերադառնալու հարցը. Բյուլենթ Արընչ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան դեռ չի դիտարկում իր դեսպանի Եգիպտոս վերադառնալու հարցը.
«Ներկա դրությամբ չի դիտարկվում այդ հնարավորությունը: Մենք գնահատելու ենք մեր դեսպանի (Հուսեին Ավնի Բոթսալը) Եգիպտոս վերադառնալու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով իրավիճակի հետագա զարգացումը»:
Թուրքիայի ու Եգիպտոսի փոխհարաբերությունները սրվել են հուլիսի սկզբին Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո: Նախորդ շաբաթ կողմերը փոխանակվեցին դեսպանների հետ կանչով: