Բաժիններ՝

Ինչո՞ւ է դադարեցվել HSBC-ի մասնաճյուղի գործունեությունը

Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի օգոստոսի 8-ի որոշումով՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ «Հանրապետության Հրապարակ» մասնաճյուղի գործունեությունը  ժամանակավոր դադարեցվել էր մինչև այս տարվա սեպտեմբերի 20-ը ներառյալ: Այս լուրը մեծ աժիոտաժ առաջացրեց, և քանի որ ԿԲ հաղորդագրության մեջ չէր նշվում մասնաճյուղի գործունեության դադարեցման պատճառը, որոշ մարդիկ ենթադրություններ արեցին, որ դա պայմանավորված է ինչ-ինչ խախտումներով։

Իրականում պատճառը զուտ տեխնիկական է և կապված է վերանորոգման հետ։ HSBC Հայաստան բանկն այդ մասին հաղորդագրություն էր տարածել դեռ օգոստոսի 8-ին։ «Վերակառուցման աշխատանքների պատճառով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան փբը Հանրապետության Հրապարակ մասնաճյուղը չի գործելու սույն թվականի օգոստոսի 6-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամանակահատվածում: Շուտով ակնկալում ենք Ձեզ սպասարկել վերանորոգված մասնաճյուղում»,- նշված էր բանկի հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս