
Վրաստանի ԿԸՀ-ը հաստատել է իր նախագահի հրաժարականը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Զուրաբ Խարատիշվիլին հրաժարական է տվել նախագահական ընտրությունների կայանալուց երկուսուկես ամիս առաջ:
Այս մասին այսօր տեղի ունեցած հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԿԸՀ-ի մամլո քարտուղար Էկա Ազարաշվիլին: Վերջինս ընդգծել է, որ իրեն հայտնի չէ հրաժարականի պատճառը:
Ազարաշվիլին հավելել է, որ Խարատիշվիլին օգոստոսի 15-ին հանդես կգա այդ մասին հատուկ հայտարարությամբ: Խարատիշվիլին Վրաստանի ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից:
Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին, իսկ թեկնածուների պաշտոնական գրանցումը մեկնարկելու է սեպտեմբերի 7-ին: