Բաժիններ՝

Դևիդ Քեմերոնը հիասթափված է Իսպանիայի իշխանությունների գործողություններից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ հիասթափված է Ջիբրալթարի հետ սահմանի վերահսկողությունը խստացնելու մասին Իսպանիայի իշխանությունների որոշման կապակցությամբ:

Քեմերոնն ակնհայտ է համարում, որ Իսպանիայի իշխանություններն այդ քայլին գնացել են՝ ելնելով քաղաքական դրդապատճառներից: Այս մասին հայտարարել է Միացյալ թագավարության կառավարության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Միացյալ թագավորության կառավարությունը լրջորեն դիտարկում է այդ ակտի նկատմամբ իրավական գործողությունների պատասխանի մասին:

Նշվում է, որ վերջին շրջանում Մեծ Բրիտանիայի ու Իսպանիայի միջև լարվածության առաջացման պատճառն այն է, որ Ջիբրալթարի իշխանությունները որոշել են 70 բետոն բլոկ տեղակայել ափամերձ ջրերում՝ նպատակ ունենալով ստեղծել արհեստական խութ և մեծացնել ձկնային ռեսուրսները: Ի պատասխան՝ Մադրիդը խստացրել է Ջիբրալթարի հետ սահմանի վերահսկողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս