Թուրքիան փակել է Բեյրութում իր առևտրային ներկայացուցչությունն ու մշակութային կենտրոնը

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան այսօր փակել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իր առևտրային ներկայացուցչությունն ու մշակութային կենտրոնը: Անկարան համապատասխան որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ նախորդ ուրբաթ Բեյրութում առևանգեցին «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության երկու օդաչուի:

Լիբանանում Թուրքիայի դեսպան Ինան Օզյըլդըզը հայտարարել է, որ THY-ի լիբանանյան ներկայացուցչությունը անվտանգության նկատառումներով քաղաքի կենտրոնից տեղափոխվել է Բեյրութի օդանավակայան: Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին երկրի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Լիբանան այցելելուց:

Տեսանյութեր

Լրահոս