
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գևորգ Գյոդակյանին՝ ծննդյան 85-ամյակի առիթով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել երաժշտագետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Գյոդակյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:
«Հարգելի պարոն Գյոդակյան,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մեծ է Ձեր՝ անվանի երաժշտագետի և արվեստի վաստակավոր գործչի ավանդը հայ երաժշտության պատմության և տեսության ուսումնասիրության գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական եռանդ»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: