Բաժիններ՝

Աջարիայի նախկին ղեկավարը պատրաստվում է վերադառնալ հայրենիք

Վրացական «Կվիրիս պալիտրա» թերթի փոխանցմամբ՝ Աջարիայի ինքնավար հանրապետության նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեն և նրա որդի, Բաթումի նախկին քաղաքապետ Գեորգի Աբաշիձեն պատրաստվում են վերադառնալ հայրենիք:

Բաթումի նախկին քաղաքապետը չի պատմել իրենց հետագա պլանների մասին՝ ընդգծելով միայն այն, որ համակրանքով է վերաբերում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Գեորգի Աբաշիձեն մանրամասնել է, որ ինքը հայրենիք կվերադառնա մոտ ժամանակներս, իսկ իր հայրը դա կանի ավելի ուշ:

1991 թվականից Աջարիան ղեկավարող Ասլան Աբաշիձեն հարկադրված է եղել իր պաշտոնից հեռանալ 2004 թվականի մայիսին: Դրանից մի քանի ամիս առաջ՝ 2003 թվականի նոյեմբերին, Վրաստանում իրականացվել էր «Վարդերի հեղափոխություն», որի արդյունքում գահընկեց էր արվել նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: Ասլան Աբաշիձեն վերջին տարիներին ապրել է Ռուսաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս