Բաժիններ՝

Վանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ «Ա1+»-ի լրագրողին

Երկու օր առաջ Վանի ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ չորս քաղաքացիների, որոնցից մեկը «Ա1+»-ի լրագրողն էր։ Հայաստանցիները, որոնցից մեկը` կին, Վանում էին իբրեւ զբոսաշրջիկներ։ Ըստ «Ա1+»-ի՝ պատճառը եղել է այն, որ «Ա1+»-ի լրագրողը երկրաշարժից վերականգնված շենքերը նկարահանելիս, նկարահանել է նաև ոստիկանական սպաների բնակատեղին՝ առանց իմանալու, թե ինչ շինություն է այն։ Պարզվում է, որ այդ նկարահանել չի թույլատրվում։

ՀՀ քաղաքացիներին հարցաքննել են հակա-ահաբեկչական ծառայության աշխատակիցները, որոնք նաեւ մոտ 3 ժամ ուսումնասիրել են տեսանյութը։ Ապա տեղափոխել  են զինվորական ոստիկանություն, որտեղ ՀՀ քաղաքացիները մնացել են եւս մեկ ժամ։

Տեսանկարահանվածի ուսումնասիրությունից հետո՝ հասկանալով,որ ահաբեկչական որեւէ գործողության մասին խոսք լինել չի կարող, ՀՀ քաղաքացիներին տարել են պոլիկլինիկա՝ հետազոտության։

Բժիշկը հաստատել է ,որ նրանց նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել։

Կարդացեք նաև

«Ա1+»-ի լրագրողը պատմել է, որ դրանից հետո ոստիկանները ներողություն են խնդրել, իրենց տարել են այն վայրը,որտեղից բերման էին ենթարկել  ու նույնիսկ օգնել շարունակել նկարահանումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս